211652_close_icon
views-count2060 դիտում article-date 23:34 12-02-2019

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի Պետության Ալ-Ահմադի նահանգի նահանգապետի հետ

Փետրվարի 12-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ, Շեյխ Ֆաուազ Ալ-Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահի (Sheikh Fawaz Khaled Al-Hamad Al-Sabah) հետ: Նահանգապետ Ալ-Սաբահը ողջունեց ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնեց այցելության կապակցությամբ։ Նահանգապետը համառոտ տեղեկություն տրամադրեց Ալ-Ահմադի նահանգի վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով հայկական համապատասխան տարածքային միավորի հետ համագործակցել։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նահանգի վերաբերյալ ստացած տեղեկության համար` դեսպան Բաղդասարյանը վստահեցրեց, որ իր համար շատ հաճելի է ծանոթությունը Ալ-Ահմադի նահանգին և անձամբ նահանգապետին՝ ընդգծելով, որ մոտ ապագայում երկկողմ համագործակցության գործնական քայլեր կատարելու հնարավորություններ է տեսնում։ Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող փոխգործակցային հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր