211652_close_icon
views-count2504 դիտում article-date 12:48 23-01-2019

Առողջապահության նախարարությունը 210 մլն դրամ կհատկացնի անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման համար

ՀՀ առողջապահության նախարարությունը վերարտադրողական առողջության բարելավման նպատակով Հայաստանում անպտղություն ունեցող զույգերի հետազոտման, նաև արտամարմնային բեղմնավորման համար 210 մլն դրամ է հատկացնելու: Այս մասին այսօր՝` հունվարի 23-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նման ծրագիր ժամանակին եղել է, սակայն ոչ արդյունավետ է գործել: Նախարարությունը 210 մլն դրամ է նախատեսել «Անպտղություն ունեցող զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայությունների» ծրագրի համար: Մենք այս շաբաթ արդեն հանդիպումներ ունենք ` հասկանալու, թե այդ գումարն ինչպես ենք ծախսելու»,-ասաց նախարարը: Թորոսյանը նշեց նաև, որ հակված են այդ գումարն ուղղել անպտղության պատճառները պարզելուն, մի մասն էլ` հենց արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը: Նախարարը շեշտեց, որ փորձը ցույց է տալիս` ավելի արդյունավետ է պարզել պատճառը, քան տասնյակ զույգերի համար բեղմնավորում անել:

Նմանատիպ նյութեր