1876 դիտում
20:29 09-08-2019
Նախարարությունը պարզաբանել է անպտղություն ունեցող զույգերի աջակցության ծրագրից օգտվելու կարգը
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է 2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության ընդունած որոշումը, որով սահմանվել են Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներն են.
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, եթե ամուսիններից մեկը`
զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված անձ (սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, կամ
զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնող, կամ
ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու է կամ
ունի հաշմանդամի կարգավիճակ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում, կամ
սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգ են (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N1 հավելվածով սահմանված ցանկին համապատասխան` կցվում է):
Միաժանակ զույգերը պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները`
1) ամուսինները կամ ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ամուսնությունը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով,
2) կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու և որպես շահառու հաշվառվելու դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը:
Դիմումների մուտքագրումը և հերթագրումը
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից, որին դիմել է շահառուն:
Դիմումները մուտքագրվում են միայն այն դեպքում, եթե դիմումատուն համապատասխանում է վերը նշված հիմնական և լրացուցիչ պայմաններին և դիմումին կից ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը` լրիվ կազմով (այն թվում` նշված 5 խմբերից որևէ մեկին պատկանելու կարգավիճակը հավաստող հիմքերը): Նախատեսված փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմումատուն տեղեկացվում է և առաջարկվում է ներկայացնել բացակայող փաստաթղթերը:
Կառավարության որոշումը ուժի մեջ կմտնի նիստին հաջորդող շաբաթվա ընթացքում` պաշտոնական հրապարակումից հետո, հետևաբար բժշկական կազմակերպությունները հերթագրման գործընթացը կսկսեն ծրագրի մեկնարկից հետո:
«Ծրագրի մեկնարկի մասին ՀՀ առողջապահության նախարարությունը լրացուցիչ կհայտարարի:
Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ` Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը չի ներառում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար փոխհատուցման ծախսերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
2504 դիտում
12:48 23-01-2019
Առողջապահության նախարարությունը 210 մլն դրամ կհատկացնի անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման համար
1657 դիտում
10:11 02-02-2021
Նոր նախագիծ՝ անպտղություն ունեցող զույգերի համար․ «Ժողովուրդ»
4046 դիտում
16:51 25-03-2017
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել ԳԱՄԿ-եր և ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղեր
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»