211652_close_icon
views-count4543 դիտում article-date 13:00 23-01-2019

Սեուլում կկայանա Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի համատեղ համերգը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փետրվարի 1-ին կղեկավարի Կորեայի կամերային նվագախումբը։ Ինչպես հայտնեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը կկայանա Սեուլի (Հարավային Կորեա) արվեստների կենտրոնի համերգասրահում։ Համերգային ծրագրում կհնչեն Էդվարդ Գրիգի, Պյոտր Չայկովսկու, Կեյկո Աբեի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես կգան դաշնակահար Կյու Յեոն Կիմը, մարիմբայահար Մուն Կյանգ Հանը։ Սա Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի առաջին համագործակցությունը չէ։ Դիրիժորը և կոլեկտիվը համատեղ հանդես են եկել 2015թ. հունվարին, փետրվարին և նույն թվականի հոկտեմբերին՝ Կորեայի կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունների շրջանակներում։ Ի դեպ, Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի վերջին համերգը կայացել է դասական երաժշտության կատարման համար աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլում»։

Նմանատիպ նյութեր