2154 դիտում
15:56 23-01-2019
Դավոսում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի խումբ գործարարներ Հայաստանում նոր ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումները տարբեր երկրների գործարարների և ներդրողների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆորումի երկրորդ օրը ՀՀ վարչապետը «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ քննարկել է մեր երկրում ընկերության գործունեության ընլդլայնման հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի գործունեությունը Հայաստանում և նշել, որ «Մարիոթ» հյուրանոցը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում: Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է մեր երկրում միջազգային հայտնի հյուրանոցային ցանցի զարգացմամբ ու ընդլայնմամբ:
Արնե Սորենսոնը տեղեկացրել է, որ այժմ քննարկում են Հայաստանում «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն ու արդյունքում նոր հյուրանոցների բացմանն ուղղված հարցեր: Ընկերության նախագահը կարևորել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը միտված կառավարության քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն ծրագրերի արդյունավետ կյանքի կոչմանը:
«Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո ներդրումների համար ստեղծվել ու բացվել են լավ հնարավորություններ ու պայմաններ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել հիմնադրամի կողմից իրականացվող ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ քննարկել նոր ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները:
Կիրիլ Դմիտրիևը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում ընթացիկ ծրագրերի ընթացքն ու հավելել, որ իր գլխավորած հիմնադրամը շարունակելու է Հայաստանում նորանոր նախագծերի կյանքի կոչման քաղաքականությունը: Նա շեշտել է, որ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված նոր հնարավորությունները` պատրաստվում են քայլեր ձեռնարկել իրենց միջազգային գործընկերներին մեր երկիր ներգրավելու ուղղությամբ:
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ավիացիոն և այլ ոլորտներում նախատեսվող առաջիկա ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում նախատեսվող աշխատանքներին, «Հայփոստ»-ի հետագա կառավարմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին:
Նմանատիպ նյութեր
6488 դիտում
20:05 07-02-2018
Ռուսաստանից փախած 17 գործարարներ ցանկություն են հայտնել վերադառնալ. BBC
3832 դիտում
09:50 24-07-2020
Կա՛մ ցանկություն չկա, կա՛մ ֆայմ. Գագիկ Մակարյանը՝ վարչապետ-գործարարներ հանդիպման մասին. «Փաստ»
1373 դիտում
09:31 01-03-2014
Մի խումբ ցմահ ազատազրկվածներ արյան դոնոր դառնալու ցանկություն են հայտնել․ ՉԻ
Այս բաժնից
358 դիտում
09:45 18-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
694 դիտում
23:57 17-01-2025
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
679 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր