3835 դիտում
09:50 24-07-2020
Կա՛մ ցանկություն չկա, կա՛մ ֆայմ. Գագիկ Մակարյանը՝ վարչապետ-գործարարներ հանդիպման մասին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի ունեցավ գործարարների ու վարչապետի հանդիպումը: Մի քանի գործարարներ արդեն խոսել են այդ հանդիպման մասին՝ մասնավորաբար նշելով, որ վարչապետն ավելի շատ խոսել է, մեղադրել գործարարներին, նույնիսկ մուննաթ եկել, բայց չի լսել:
Այնինչ նման հանդիպումների նպատակներից մեկը պետք է լինի լսել մարդկանց, հասկանալ խնդիրները, որպեսզի հնարավոր լինի լուծումներ գտնել:
Մեզ հետ զրույցում գործարարներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, թե դա հերթական անգամ ցույց է տալիս, որ այս իշխանություններն իրենց անսխալական են համարում, չեն ուզում այլ կարծիք լսել, իսկ վատ վիճակի համար մեղավոր են համարում բոլորին, միայն ոչ իրենց:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ «Փաստի» հետ զրույցում զարմանք հայտնեց, որ ոլորտային նախարարները չեն հանդիպում գործարարների հետ, չեն հետաքրքրվում խնդիրներով, ինչը հենց իրենց ուղղակի աշխատանքն է:
«Կա՛մ ցանկություն չկա իրականությունը լսելու, հասկանալու, որովհետև այդ վատ ինֆորմացիան կարող է իրենց ականջները ցավեցնել, կա՛մ էլ պարզապես ֆայմ չկա, որ պետք է խոսեն, հասկանան, թե ինչ պետք է անել: Օրինակ՝ ո՞վ է խանգարում համապատասխան նախարարներին, որ ավելի շուտ հանդիպեին գործարարների հետ, նախապատրաստեին վարչապետի հետ հանդիպումը: Մեկ հոգու վրա բեռը թողնելը սխալ է: Ընդհանուր առմամբ, կարևոր հարցերին անդրադառնալու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ պատկերացում չկա, ինչը նաև պայմանավորված է պատասխանատու անձերով»,- ասաց Գ. Մակարյանը»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
6491 դիտում
20:05 07-02-2018
Ռուսաստանից փախած 17 գործարարներ ցանկություն են հայտնել վերադառնալ. BBC
19749 դիտում
11:31 06-06-2020
Աղջիկ, մի քիչ ֆայմ ա պետք ունենալ... ԲՀԿ-ական պատգամավորը՝ վարչապետի խոսնակին
Այս բաժնից
2470 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2347 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»