3875 դիտում
17:28 23-01-2019
Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության
Մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրման դեպքերը նվազել են, սակայն իսպառ չեն վերացել: Հունվարին 22-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի վարչությունները, հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հերթական ստուգայցն են իրականացնել:
Հատկապես վարորդների դժգոհությունը հարուցած արգելապատնեշները հիմնականում տեղադրում են տնտեսվարողները՝ իրենց առևտրային գործունեության տարածքներին հարակից երթևեկելի հատվածում:
Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտներ ստեղծող արգելապատնեշները կամ կանգնակները տեղադրողներին հայտնաբերելու դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140–րդ հոդվածի 1-ին մասով նրանք ենթարկվում են վարչական տուգանքի՝ 30000 դրամի չափով, հակառակ դեպքում՝ արգելապատնեշները տեղում առգրավվում են:
Միաժամանակ, օրինական գործունեություն ծավալելու վերաբերյալ բացատրական աշխատանք է տարվել:
Քաղաքապետարանը հիշեցնում է, որ անգամ Երևանի ավագանու որոշմամբ կայանատեղիների տարածքը վարձակալած տնտեսվարողներն արգելապատնեշներ տեղադրելու իրավունք չունեն: Կայանատեղիի գործունեությունը պետք է կարգավորվի հատուկ նշաններով: Համատեղ ստուգայցերը մայրաքաղաքում կշարունակվեն:
Նմանատիպ նյութեր
1111 դիտում
20:39 23-05-2023
Խախտումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության. ԱՀ ՊԵԿ
1146 դիտում
16:36 19-05-2014
Պարտավորությունները ոչ պատշաճ կատարած 87 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության
Այս բաժնից
2047 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
697 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա