2894 դիտում
10:23 24-01-2019
Պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը բացահայտել է Գևորգ Կոստանյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. «Սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»:
Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասին է, որը մինչ օրս դեռ կալանավորված չէ. հասցրեց թաքնվել քննությունից: Ու պարզվում է, որ երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի գործը հարուցված է եղել դեռևս 2015 թվականին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախաձեռնությամբ: Պարզապես կասեցվել էր այն:
Ինչպես հայտնում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Արամ Հարությունյանի նկատմամբ մեկ այլ դրվագով էլ է քրգործ հարուցված եղել. Սևանա լճից թուլատրվածից 2-3 անգամ ավել ջուր բաց թողնելու հատկանիշներով, սակայն հիմա միայն կաշառքի մասով է գործը քննվում: Հուսանք՝ նաև Սևանի մասով քննություն կտարվի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7005 դիտում
19:23 10-09-2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է հերթական կաշառքի դեպքը
3090 դիտում
10:05 26-05-2017
Առաջին դեպքը չէ, որ ՀՔԾ-ն արագությամբ ավարտում է դատավորների կաշառքի մասով հարուցված քրգործերը. «Ժողովուրդ»
5243 դիտում
09:52 09-08-2016
Գևորգ Կոստանյանը մեկնել է արտասահման վիրահատության ենթարկվելու համար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7759 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով