2616 դիտում
22:25 24-01-2019
«Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր բոլոր մանկապարտեզները սկսեն որակապես բարձրանալ». Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների հետ: Հանդիպման նպատակը՝ ներկայացնել պահանջներն ու մոտեցումները, որոնց շրջանակում նախակրթարանները պետք է շարունակեն իրենց գործունեությունը:
Շնորհակալություն հայտնելով նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է այն հիմնական պահանջների կատարումը, որոնք իրենց հերթին հարմարավետ ու հավասար պայմաններ կապահովեն մանկապարտեզներում:
«Շատ լավ իմանալով բոլոր այն խնդիրները, որոնք այսօր կան մանկապարտեզներում՝ հասկանում եմ, որ այսպես չի կարող շարունակվել: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր բոլոր մանկապարտեզները սկսեն որակապես բարձրանալ: Սրա մեջ մտնում է ամեն ինչ. և աշխատավարձերի բարձրացում, և ուղղակի պայմանները, բայց դրա հետ մեկտեղ, դուք էլ պետք է դրա մասնակիցը դառնաք:
Այս պրոցեսը կամք և խստություն է պահանջելու, նաև տհաճ ու հաճելի պահեր, բայց այս ամենի մեջով մենք պետք է անցնենք: Երկրները, պետությունները կայացել են այսպիսի ժամանակներում, երբ մարդիկ կանգ են առել մի պահ, հասկացել են, որ այլևս հնարավոր չէ այսպես առաջ գնալ ու սկսել են փոխվել: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք որակապես փոխել մեր մանկապարտեզների իրավիճակը: Մենք անելիք ունենք և այդ անելիքը խոսք չի, այդ անելիքը՝ ռեալ գործն է»,- նշել է քաղաքապետը:
«Ցանկալի արդյունքի հասնելու համար մանկապարտեզներում իրականացվող համակարգային բարեփոխումների գործընթացը պետք է լիարժեքորեն իրականացվի». նշել է քաղաքապետ Մարությանն ու պահանջել հետևողականություն առաջադրված խնդիրները լուծելու հարցում:
«Ամեն մի մանկապարտեզ տան նման է, եթե տան լամպը չես փոխում, բայց կարող ես և մութ է, կներես, դու ես մեղավոր, որովհետև այդ մեկ լամպն այդքան թանկ չէ: Ուրիշ բան, եթե պետք է, օրինակ, սանհանգույցը վերանորոգել, համաձայն եմ, այդտեղ պետք է միանանք մենք: Իմ խնդրանքը հետևյալն է. այն, ինչ դուք ձեր ուժերով կարող եք անել, արեք և եկեք մեզ ասեք, որ այս աշխատանքներն իրականացրել ենք, բայց որոշ աշխատանքների մասով էլ այսքան գումար է պետք, և մենք չունենք: Երբ պահանջում են, ու այցելում ես մանկապարտեզ և հասկանում, որ պայմանները 20%-ով կարող են լավանալ հենց տեղում, հասկանում ես որ այդ մարդը եկել է ինչ-որ բան ուղղակի ուզելու համար: Չի արել իրենից հասնող ամեն ինչը»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
«Աշխատանքային այն սկզբունքներն ու խաղի կանոնները, որոնք պետք է կիրառվեն մանկապարտեզներում, բխում են առաջին հերթին քաղաքի բնակիչների շահերից». իր հերթին նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու ընդգծել, որ այդ սկզբունքների պահպանումը հստակ պահանջ է.
«Խնդրում ենք պահպանեք օրենքով տրված բոլոր այն իրավունքները, պարտականություններն ու լիազորությունները, որոնք ունեք: Գործեք միմիայն օրենքով և վստահեցնում ենք, որ որևէ մեկն իր աշխատանքային պրոցեսի ընթացքում որևէ խոչընդոտի չի հանդիպելու»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:
Տնօրենները տեղեկացվել են նաև, որ առաջիկայում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումների ինտենսիվ գործընթաց կսկի մանկապարտեզներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3766 դիտում
16:05 13-10-2018
Ուզում ե՞ք՝ կարմիր գծերը հանենք, մանկապարտեզները չվերանորոգենք. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
1075 դիտում
17:54 24-11-2023
Մենք անելու ենք ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և ամեն ինչ ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
562 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
568 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին