8878 դիտում
09:12 26-01-2019
Արտակարգ դեպք Երևանում. Հրդեհ է բռնկվել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում. Ժամանել են մեծ թվով հրշեջներ
Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում:
ժամը 08:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ծուխ է նկատվում, եւ հնարավոր է հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկակարարական մի քանի մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատասենյակներից մեկում:
Հրշեջներն այս պահին պայքարում են կրակի տարածման դեմ: