211652_close_icon
views-count2514 դիտում article-date 18:35 27-01-2019

Երեք ժամ պարբերականությամբ զեկուցվում է ճանապարհների վիճակի մասին. Արագածոտնի մարզպետ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ժամը 16:30-ի դրությամբ Արագածոտնի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան: Միջպետական և մարզային նշանակության ճանապարհներն ամբողջությամբ բաց են, մաքրված և անցանելի: Բուք է Ալագյազ-Ծաղկահովիտ, Քուչակ-Ապարան, Միրաք-Ճարճակիս հատվածներում: Բքի պատճառով դաշտերում կուտակված ձյունը լցվում է ճանապարհի երթևեկելի մաս, սակայն ճանապարհների ձմեռային պահպանումն ու շահագործումն ապահովող կազմակերպություններն իրենց տեղում են: Ճանապարհներն անցանելի պահելու համար գործի են դրված բոլոր անհրաժեշտ տեխնիկական և այլ միջոցները, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն և հսկողություն: Մարզպետարանի՝ ոլորտի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը երեք ժամ պարբերականությամբ զեկուցում է ճանապարհների վիճակի մասին: ՀՀ ԱԻՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի առաջին օգնության հենակետային կայանը շարունակում է անհրաժեշտության դեպքում ցուցաբերել օգնություն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններ կարող եք զանգահարել. Ապարանի տարածաշրջանում՝ 077-74-40-14 Արագածի տարածաշրջանում ՝ 094-00-14-02 Թալինի տարածաշրջանում՝ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների դեպքում՝ 091-41-99-16, միջհամայնքային ճանապարհների դեպքում ՝ 093-28-28-82, Աշտարակի տարածաշրջանում՝ 077-22-22-56 հեռախոսահամարներով

Նմանատիպ նյութեր