211652_close_icon
views-count5876 դիտում article-date 23:52 28-01-2019

«Իմ առաջադրման, կամ անցողիկության հետ կապված որևէ քննարկում չի եղել և չի լինելու». Հովհաննես Շահինյան

[url=http://galatv.am/hy/culture-history/272538/?fbclid=IwAR2uO1zLvtlz8jlCsjygwR1yV_qQt58uIMqDzw8WdrqI46iwwjvcq618lls]Galatv.am[/url]-ը գրում է. Հունվարի 31-ին տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը: Պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանի տեղեկացմամբ՝ ներկայացված հայտերի թիվը հասնում է 2 տասնյակի: Սակայն վերջին շրջանում մամուլում որպես հավակնորդներ ամենից շատ շրջանառվում էին «Արձագանք» խմբի հայտնի երաժիշտ Եղիշե Պետրոսյանի և ՄՀՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանի անունները: Վերջինիս մասին նշվում էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քայլարշավի ընկերն է: Օրերս հայտնի դարձավ, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: ԳԱԼԱ-ն զրույց ունեցավ նրա հետ: -[b]Պարո՛ն Շահինյան, ի՞նչը Ձեզ ստիպեց մասնակցել մրցույթին և որքա՞ն եք գնահատում հաղթելու Ձեր շանսերը:[/b] - Նախ՝ կուզենայի, որ իրականում ընտրվեր արժանավոր, խելացի, գիտակից, լավ մենեջեր ադմինիստրատոր: Ինչ վերաբերում է շանսերին, ապա ինչու՞ չպետք է մասնակցեմ: Գուցե կան մարդիկ, ովքեր պայնավորվածություններ ունեն:Ես հավաստիացմնւմ եմ, որ իմ առաջադրման, կամ անցողիկության հետ կապված որևէ քննարկում չի եղել և չի լինելու: Իմ մասնակցությունը լինելու է գնահատման թափանցիկության և բոլորիս համար մութ հարցեր ու սողանղցքներ չթողնելու մեջ: Ես ունեմ մտահոգություն այն առումով, թե ինչպես է գնահատվում, և ինչպես ենք ապահովում մրցույթի թափանցիկությունը: Ես չեմ կարող ասել , թե որքան են իմ հաղթելու շանսերը, որովհետև ես չգիտեմ, թե իմ մրցակիցներն ինչպես են պատրատվել հարցաշարին, որ տրամադրել է պետգույքի կառավարման վարչությունը: Իսկ եթե կհաղթեմ, շատ կարճ ժամնակահատվածում կներկայացնեմ ծրագիր, որը հանրության կողմից կարծում եմ՝ հավանության կարժանանա: Իմ հաղթելու ու տնօրեն դառնալու դեպքում կանեմ ամեն ինչ, որ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չենթարկվի առքուվաճառքի, աճուրդների, գործարարների հարձակումների: Կփորձեմ այն պաշտպանել: ՄՀՀ-ն ես դիտարկում եմ որպես մեկ մարմին, կարելի է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որ ՄՀՀ-ն դառնա ինքնաբավ, ինքնաֆինանսավորվող կազմակերպություն, որպեսզի հնարավորություն ստեղծեն, որպեսզի և՛ մշակույթի, և՛ սպորտի բոլոր բնագավառներիներկայացուցիչները կարողանան այնտեղ ներկայանալ, որ սոցիալապես անապահովները չզրկվեն այնտեղի մարզամշակութային առօրյաից: Ես դիտարկում եմ, որ այն կդառնա տարաշրջանային կենտրոն և ոչ թե մի կազմակերպություն, որտեղ տարեկան 1-2 անգամ այցեր են լինում: Մանրամասներն՝ [url=http://galatv.am/hy/culture-history/272538/?fbclid=IwAR2uO1zLvtlz8jlCsjygwR1yV_qQt58uIMqDzw8WdrqI46iwwjvcq618lls]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր