2972 դիտում
17:55 29-01-2019
Նիկոլը մարտահրավեր է նետում հասարակությանը. Մենուա Հարությունյան
[b]Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը գրում է.[/b]
Նիկոլը մարտահրավեր է նետում հասարակությանը:
Ակնհայտ է, որ մեր հասարակության լայն շերտերին դուր չեն եկել պետական ապարատում ինքնապարգևավճարների գործընթացները և հատկապես այն հանգամանքը, որ ՊԵԿ-ում ղեկավարներն իրնենք իրենց միլիոնավոր դրամների պարգևավճարներ են տվել:
Հասարակության մեծ մասը համարում է, որ սա էլ կոռուպցիայի ինչ-որ դրսևորում է և պետության հաշվին Նիոլի իշխանավորները փորձում են իրենց բարեկեցության խնդիրը լուծել՝ իրենք իրենց միլիոնավոր դրամի պարգևավճարներ տրամադրելով :
Եվ այս պահին Նիկոլը կանգնած է երկընտրանքի առջև՝ կամ պետք է լսի հասարակության կարծիքը և պատժի պետության հաշվին բարեկեցիկ ապրելու ցանկություն ունեցող չինովնիկներին, կամ պետք է մարտահրավեր նետի հասարակությանը՝ աչք փակելով հասարակական բողոքի վրա սատարելով սեփական պաշտոնյաներին:
Ցավոք Նիկոլը ընտրեց երկրորդ ճանապարհը. նա արդարացնում ՝ իր գործելաոճը և դրանով իսկ սեփական հասարակությանը մարտահրավեր նետում , հակադրվում, որն ակնհայտորեն բերելու է նրա նկատմամբ անվստահության էլ ավելի մեծ բազայի հասարակության մեջ , մյուս կողմից նաև պետք է նկատել, որ եթե պարգևավճարների այս տրադիցիան շարունակական լինի, ապա հասարակությունը ինքը հասկանալով, որ Նիկոլը չի լսում իր բողոքի ձայնը ստիպված է լինելու այլ ճանապարհներ որոնել՝ իշխանությանը սեփական կամքը պարտադրելու և ստիպելու, որպեսզի օրվա իշխանությունը բռնազավթած գործիչները լսեն հասարակության կարծիքը և չփորձեն պետության ռեսուրսների և պետական պաշտոնների հաշվին ապահովել սեփական բարեկեցությունը: Նիկոլը պետք է հիշի, որ ինքը իշխանությունը բռնազավթել է՝ հասարակության կյանքը լավացնելու խոստումներով, այլ ոչ՝ սեփական թայֆայի...
Նմանատիպ նյութեր
2342 դիտում
11:26 07-03-2020
Հայաստանում 10 մլն ծառ տնկելու մարտահրավեր եմ նետում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
886 դիտում
13:37 19-09-2024
ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությամբ Փաշինյանը միանշանակ մարտահրավեր է նետում ՌԴ-ին. Զատուլին
Այս բաժնից
20917 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է