211652_close_icon
views-count6343 դիտում article-date 14:24 30-01-2019

Արթուր Վանեցյանը դրական է գնահատել Սահմանապահ զորքերի գործունեությունը

Հունվարի 29-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում տեղի է ունեցել Սահմանապահ զորքերի 2018թ-ի մարտածառայողական գործունեության ամփոփումը, որին մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ-ից հայտնում են, որ զորամասերի հրամանատարների եւ ստորաբաժանումների պետերի զեկույցներից հետո ելույթ ունեցավ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ իր խոսքում նշեց, որ Սահմանապահ զորքերի ծառայությունը պետության անվտանգության համակարգում անչափ կարեւոր բաղադրիչ է, իսկ սահմանապահների ծառայությունը՝ պատասխանատու եւ պատվավոր գործ։ ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաեւ ՍԶ կադրային եւ տեխնիկական հագեցվածությանը, ծառայության պատշաճ կազմակերպմանը, աշխատակիցների կրթական մակարդակի բարձրացմանը եւ մի շարք այլ հարցերի։ Սահմանապահ զորքերի գործունեությունը ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից գնահատվեց դրական։ Տարեկան արդյունքների ամփոփումից հետո, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության շարահրապարակում կայացավ մի շարք զինծառայողների պարգեւատրման արարողություն, որն ավարտվեց հանդիսավոր երթով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր