211652_close_icon
views-count2034 դիտում article-date 15:18 30-01-2019

ՀՔԾ-ի արձագանքը՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը

«Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում որդեգրել է իրականության հետ որևէ աղերս չունեցող ակնհայտ սուտ հրապարակումներով ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքը ստվերելու գործելաոճ` որպես «փաստ» վկայակոչելով «իրեն հասած հավաստի տեղեկություններն» ու անհայտ «աղբյուրները»: 30.01.2019թ.-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «ՀՔԾ քննիչները հեռանու՞մ են» վերտառությամբ հրապարակումը լրատվամիջոցի հերթական ապատեղեկատվությունն է, որի վերաբերյալ հարկ է նշել, որ կադրային փոփոխությունները ցանկացած կառույցի բնականոն աշխատանքի դրսևորումներից են: ՀՀ հատուկ քննչական ծառայության վերջին 5 տարվա կադրային տեղաշարժերի պատկերը հետևյալն է. 2014 թվականին աշխատանքից ազատվել է 6, 2015 և 2016 թվականներին` 5-ական, 2017-ին` 8 և 2018-ին` 3 ծառայող: Ընդ որում, հիշյալ երեք քննիչները աշխատանքից ազատվել են 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին` անձնական դիմումի հիման վրա, և նրանցից որևէ մեկը նախորդ տարվա ընթացքում հասարակական հնչեղություն ունեցող կամ, օրաթերթի ձևակերպմամբ, «աղմկահարույց» գործի քննություն չի իրականացրել: Վերը նշված թվային տվյալներից երևում է, որ Հատուկ քննչական ծառայությունում վերջին 5 տարվա ընթացքում ամենաքիչ կադրային հոսքը 2018 թվականին է եղել, ինչը ծառայությունում տիրող բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի մասին է վկայում: Հատուկ քննչական ծառայության քննիչներն այսօր էլ շարունակում են իրենց առաքելության բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ կատարել ծառայողական պարտականությունները: Վերոգրյալը հաշվի առնելով` «Ժողովուրդ» օրաթերթին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տվյալներով (լրատվամիջոցը միշտ էլ աշխատանքից ազատված քննիչներից նրանց ազատման պատճառները ճշտելու հնարավորություն է ունեցել, ինչը չի կատարել) և «սենսացիոն» լուրերով Հատուկ քննչական ծառայության` հասարակության շրջանում բարձր հեղինակությունը և վստահությունը ստվերելու փորձերից: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր