45755 դիտում
16:02 31-01-2019
Խոշոր ավտովթար Երևանում. Եղվարդի խճուղում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. վերջինն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակի սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են BMW X5 մակնիշի 91 DA 091 համարանիշի և Mercedes մակնիշի 34 NZ 722 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել բժիշկներն ու հրշեջ-փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։
Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման արդյունքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի հերթապահ հետաքննիչը։
Ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի օպերլիազորի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+