23871 դիտում
10:54 10-04-2022
Խոշոր ավտովթար Երևանում.24–ամյա վարորդը Mercedes-ով «փաթաթվել է» երկաթե գովազդային վահանակի սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Ժամը 03:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ռաֆայել Արշակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղի 1/5 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Արշակյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գարիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությանբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարեն Մկրտչյանն ու Ալբերտ Մարաբյանը:
Վթարի մասին պարեկային ծառայութան Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Ս. Հրաչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայութան Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+