211652_close_icon
views-count5732 դիտում article-date 12:46 03-02-2019

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/02/03/1015329/?fbclid=IwAR2HmHm92K_q9nv5rfCf8RJOVAwCIwG6wLC3xpaf9TQtJtf2_tkBdfy0__k]Aravot.am[/url]-ը գրում է. 2019 թվականը սկսվել և ընթացքի մեջ է: Հայաստանում: Նոր Հայաստանում: Շատերն են հավատում, որ Հայաստանում 2019 թվականը լինելու է արմատական փոփոխությունների տարի: Լավ իմաստով: Ասում ենք՝ լավ իմաստով, որովհետև անկախության այս երեք տասնամյակների ընթացքում համոզվել ենք, որ փոփոխությունները կարող են լինել ոչ միայն լավ, այլև վատ, նույնիսկ՝ շատ վատ: Բայց մենք մեզ լավատեսների շարքն ենք դասում և հակված ենք կարծելու, որ այս նոր տարում տեղի ունենալիք փոփոխությունները բացառապես դրական են լինելու: Այսինքն՝ անձամբ մենք հնարավորինս լավատես ենք: Բայց մեր կողքին նաև հոռետեսներ կան, ովքեր իրենք իրենց զրկելով դրական հույսերից ու տրամադրություններից՝ «բայղուշաբար» ենթադրում են, որ 2019-ին Հայաստանում տեղի ունենալիք փոփոխությունները բացառապես բացասական փոփոխություններ են լինելու: Հիմնականում այդ կարծիքին են երդվյալ հակահեղափոխականներն ու հականիկոլականները, մայրաքաղաքապետ Հայկ Մարությանի բնորոշմամբ՝ սևերը: Չնայած տհաճ է, բայց անդրադառնանք բայղուշներին ու նրանց բայղուշությանը: Հայաստանն անկախության օրոք չորս ղեկավար է ունեցել, որոնք բոլորն էլ ընդդիմադիրների կողմից մեղադրվել են Արցախի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջ: Չորսին էլ նշում ենք, որովհետև, չնայած չորրորդը՝ Նիկոլ Փաշինյանը, դեռևս Արցախի հարցում որևէ կոնկրետ քայլ չի արել, բայց արդեն ինքն էլ է մեղադրվում Արցախի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջ: Մեղադրում է՝ ով պատահի: Արցախի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջ մեղադրվել են թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛, ինչպես ասացինք, արդեն նաև Նիկոլ Փաշինյանը: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/02/03/1015329/?fbclid=IwAR2HmHm92K_q9nv5rfCf8RJOVAwCIwG6wLC3xpaf9TQtJtf2_tkBdfy0__k]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր