1568 դիտում
09:28 04-03-2014
Նոր սառը պատերա՞զմ․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Դաշնային խորհուրդը թույլատրեց Ռուսաստանի զինուժը կիրառել Ուկրաինայի տարածքում, երկու երկրները պատերազմի շեմին են հայտնվել։ Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ միջազգային հանրության արձագանքն իր կոշտությամբ ու սրությամբ աննախադեպ է։
Մեծ ությակի երկրներից յոթը հայտարարել են, որ չեն մասնակցելու այս տարվա հունիսին Սոչիում նախատեսված միջազգային գագաթաժողովին։ Սպիտակ տունը ԱՄՆ-ի, Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի անունից հրապարակեց Մոսկվայի գործողությունները դատապարտող հայտարարություն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը սենատորներից Ուկրաինա զորք մտցնելու համար Վլադիմիր Պուտինիի ստացած թույլտվությունը գնահատեց որպես ողջ Եվրոպայում խաղաղության սպառնալիք։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ «Ուկրաինայում ստեղծված վիճակը Եվրոպայում 21-րդ դարի ամենավտանգավոր ճգնաժամն է»։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի գործողություններն անվանեց «բացահայտ ագրեսիա»։
Երեկ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն կարող է դադարեցնել Ռուսաստանի հետ առանց վիզաների ռեժիմի ընդունման բանակցությունները Մոսկվայի կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական օպերացիա սկսելու դեպքում...»։
Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի պահվածքին, քաղաքակիրթ աշխարհին փորձ են անում ապպացուցել սեփական քայլերի արդարացիությունը՝ զուգահեռաբար տեղեկատվական պատերազմով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5729 դիտում
12:46 03-02-2019
Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Aravot.am
16000 դիտում
10:13 28-09-2022
Մենք Սև լճի էդ 30 տոսկոսի համար պատերա՞զմ ենք սկսում. ոչ. Փաշինյանը խաբել է. մաս 100. «Ժողովուրդ»
Այս բաժնից
808 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1087 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1366 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ