211652_close_icon
views-count1837 դիտում article-date 12:23 04-02-2019

Վերանայվում և արդիականացվում են սեյսմակայուն շինարարության նորմերը. քննարկում քաղաքաշինության կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեում կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ սեյսմակայուն շինարարության ոլորտի առաջատար մասնագետների, գիտական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, քննարկվել են Կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում, Քաղաքաշինության կոմիտեի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում» ծրագրով ընթացիկ տարում նախատեսված շինարարական նորմերի մշակման շարունակական աշխատանքներին առնչվող խնդիրներ: Մասնագետներն անդրադարձել են նաև ԱՊՀ երկրների սեյսմակայուն շինարարության բնագավառում բազային կազմակերպություն ստեղծելու հարցին, որը պահանջում է լրացուցիչ քննարկում՝ Կոմիտեի և սեյսմակայուն շինարարության մասնագետների ներգրավմամբ: Քննարկվել է նաև ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող սեյսմակայուն շինարարության նորմերի վերանայման աշխատանքների ընթացքը, ներկայացվել են առաջարկներ: Խորհրդակցության օրակարգում ընդգրկված են եղել նաև «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունը որպես քաղաքաշինական ծրագրերի գիտահետազոտական և փորձարարական կենտրոն վերակազմավորելու, կենտրոնի լաբորատոր փորձարարական բազայի վերազինման ու տեխնիկական հագեցվածության ապահովման խնդիրներ:

Նմանատիպ նյութեր