211652_close_icon
views-count1909 դիտում article-date 14:35 04-02-2019

ՀՀ նախագահի կարգադրությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած կարգադրության մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը. 1. Ստեղծել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 1) մինչև ս. թ. փետրվարի 7-ը Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում տեղադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հայտարարությունը, Սահմանադրությամբ և օրենքներով՝ դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները և դրանք հավաստող փաստաթղթերի ցանկը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացման ժամկետ սահմանելով մինչև ս. թ. փետրվարի 28-ը, ժամը 18:00, 2) Սահմանադրական դատարանի դատավորի թեկանածուի հավակնորդների ցուցակը և հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերը (պատճենները) մինչև ս. թ. մարտի 5-ը փոխանցել աշխատանքային խմբի անդամներին, 3) կազմակերպել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի յուրաքանչյուր հավակնորդի հետ անհատական զրույցի անցկացումը աշխատանքային խմբի կողմից՝ մինչև ս. թ. մարտի 15-ը, 4) կազմակերպել աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի՝ յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիքների ներկայացումը Հանրապետության նախագահին՝ մինչև ս. թ. մարտի 20-ը»:

Նմանատիպ նյութեր