Ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 2106-ը կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 56-ամյա Տիգրան Դադիվանյանի վարած Volkswagen մակնիշի 31 ՏՕ 739 համարանիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 39-ամյա Սպարտակ Աբրահամյանի վրաած ВАЗ 2106 մակնիշի 07 ՍՕ 811 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ պայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի