211652_close_icon
views-count2884 դիտում article-date 15:52 05-02-2019

Մյունխենում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ համաձայնություն դեռ չկա

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները փետրվարի 16-18-ը Գերմանիայում կմասնակցեն Մյունխենյան անվտանգության համաժողովին: «[url=https://armenpress.am/arm/news/963134.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` Մյունխենում երկու նախարարների հանդիպման վերաբերյալ արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն կհրապարակի ադրբեջանական կողմի հետ համակարգված: Այս մասին փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Արտաքին գործերի նախարարը մասնակցելու է Մյունխենյան անվտանգության համաժողովին։ Որքանով որ մենք ենք տեղյակ՝ իր մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Երբ լինում է երկուսի միջև հանդիպման անցկացման համաձայնություն, ապա մենք համակարգված ձևով մշտապես հայտարարում ենք այդ մասին: Մենք միշտ պահպանել ենք այս սկզբունքը, և, եթե լինի այս համաձայնությունը, ապա մենք չենք լինի այդ սկզբունքը խախտողը: Հունվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ Փարիզում տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Նմանատիպ նյութեր