211652_close_icon
views-count790 դիտում article-date 13:14 06-05-2023

Բանակցություններին և երկխոսությանն այլընտրանք չկա․ Կոլոմինան՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները: Այս մասին նա գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում։

«Ուրախ ենք լսել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական բանակցություններից հետո կայուն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել։ Բանակցություններին և երկխոսությանն այլընտրանք չկա: ՆԱՏՕ-ն հանդես է գալիս մեր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր