211652_close_icon
views-count4152 դիտում article-date 13:17 06-02-2019

Կրասնոդարի օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով Երևանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում

Կրասնոդարի միջազգային օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 10 չվերթ, իսկ Մոսկվայից և Երևանից մեկնած 2 օդանավ գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով «Բազել Աերո» ընկերության ներկայացուցչին: «Մոսկվայից և Երևանից մեկնած ինքնաթիռները գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Հետաձգված չվերթների ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները»,-հայտնել է գործակալության զրուցակիցը: Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել են նաև 13 չվերթների մեկնումը դեպի Մինսկ, Տաշքենդ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և Սոչի:

Նմանատիպ նյութեր