2337 դիտում
16:52 06-02-2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում քննարկել են Գևորգ Գորգիսյանի հեղինակած օրենքի նախագիծը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայութունում կայացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, աշխատանքային քննարկմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները:
Աշխատանքային հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Գևորգ Գորգիսյանի հեղինակած՝ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթները, մասնավորապես՝ օրենսդրական նոր նախագծով նախատեսվող՝ հարկադիր կատարողների կողմից պարտապանի դրաման միջոցների վրա արգելանքի կիրառման և վերացման հետ կապված հարցերը:
Նմանատիպ նյութեր
1878 դիտում
15:17 04-03-2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1551 դիտում
11:19 06-08-2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում շաբաթ և կիրակի օրերին կիրականացվի հերթապահություն
Այս բաժնից
673 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
718 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
706 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են