1918 դիտում
21:30 07-02-2019
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈւԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսի աշխատանքներին
Փետրվարի 7-ին՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, կայացավ ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։
Այսօր կայացան ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները, որի ընթացքում պատվիրակները միաձայն քվեարկեցին ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին: Կոնգրեսի ընթացքում ներկայացվեց ՈՒԵՖԱ-ի ֆինանսական հաշվետվությունը և կոմիտեների կատարած աշխատանքը, հաստատվեց ՈՒԵՖԱ-ի նոր բյուջեն:
Նախագահի ընտրությունից հետո կայացան ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրությունները: 8 տեղի հավակնում էին տասը թեկնածուներ:
ՈՒԵՖԱ-ի գործկոմի նոր անդամներ ընտրվեցին Ֆլորանս Արդուենը (Ֆրանսիա), Շանդոր Չանյին (Հունգարիա), Լուիս Ռուբիալեսը (Իսպանիա), Ֆեռնանդու Գոմեշը (Պորտուգալիա), Յեսպեր Մյոլեր Քրիստենսենը (Դանիա), Արմանդ Դուկան (Ալբանիա), Անդրեյ Պավելկոն (Ուկրաինա), Դավոր Շուկերը (Խորվաթիա):
Նմանատիպ նյութեր
5470 դիտում
13:50 19-07-2018
«Շիրակ» ակումբ. Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը կդառնա ՀՖՖ նախագահ
2031 դիտում
10:38 05-08-2019
Արթուր Վանեցյանը հետևել է խաղադաշտերի կառուցման աշխատանքներին
Այս բաժնից
1156 դիտում
18:50 20-10-2024
Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դարձավ Եվրոպայի չեմպիոն
994 դիտում
18:19 20-10-2024
Կարեն Խաչանովը դարձել է Ալմաթիի մրցաշարի հաղթող
1585 դիտում
14:56 20-10-2024
Էդգար Սողոմանյանը դարձավ խառը մենամարտերի ECF վարկածով աշխարհի չեմպիոն