211652_close_icon
views-count3370 դիտում article-date 22:47 07-02-2019

40 մլն չինացի դիտել է Ու Լեյի առաջին խաղը «Էսպանյոլում», իսկ նրա շնորհանդեսը՝ 350 մլն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինաստանի 40 մլն բնակիչ տեղի հեռուստատեսությամբ դիտել է Լա Լիգայի 22-րդ տուրի «Վիլյառեալ»-«Էսպանյոլ» հանդիպումը: Հունվարի վերջում Չինաստանի առաջնության լավագույն ռմբարկում Ու Լեյը «Շանհայ Թելայսից» տեղափոխվել էր «Էսպանյոլ»: «Վիլյառեալի» հետ խաղում նա փոխարինման դուրս եկավ 78-րդ րոպեին: Համեմատության համար. «Բարսելոնա»-«Ռեալ» սուպերկլասիկոն Չինաստանում դիտել է 10 մլն մարդ: «Էսպանյոլում» Լեյի շնորհանդեսը դիտել է 350 մլն մարդ: Տրանսֆերից հետո կատալոնական ակումբի պաշտոնական սոցէջերի բաժանորդների թիվը մեկ օրում ավելացել է 20 հազար հոգով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր