211652_close_icon
views-count2179 դիտում article-date 09:13 08-02-2019

Պատգամավորները հարցախեղդ են արել նախարարին․ մանրամասներ բուռն նիստից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ամանորից առաջ պետական բյուջեից նախատոնական պարգևատրումները պարզապես պաշտոնյաների քթից եկավ. այս թեմայով բացատրություններ տալու համար երեկ էլ իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցություն էր հրավիրվել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ընդ որում, նիստը տևեց ռեկորդային երկար՝ չորս ժամ: Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ չորս ժամվա ընթացքում պատգամավորները պարզապես հարցախեղդ են արել նախարարին: Եթե անկեղծ, ապա նրանք իրավացի էին, քանի որ նախարարությունում ամենամեծ պարգևատրումները ստացել են նախարարի ազգականն ու սանիկը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասել է. «Սանիկի հետ կապված պարոն Ջանջուղազյանն ասաց, թե անմիջապես փոխնախարարը չէ իր սանիկը, այլ երեխաները։ Այդպիսի հարց ևս քննարկվել է։ Եվ իսկապես հանդիպումը շատ երկար է տևել»։ Ի դեպ, Ջանջուղազյանն էլ, մեր թղթակցի հարցին ի պատասխան, սկզբում փորձել է հերքել. «Ազգակցական կապ ես որևէ մեկի հետ չունեմ։ Հիմա որևէ մեկը չի հարցրել այդ մասին»: Բայց երբ վկայակոչեցինք Մակունցին, նա խոստովանեց. «Այո, հարց եղել է, պարզաբանել եմ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր