97678 դիտում
20:18 27-06-2018
Ճանապարհային ոստիկանության պետն ու տեղակալը «երևանյան շոգից փախնելով»՝ անակնկալ այցելեցին Աղվերանի «Արշալույս» ճամբար. երեխաները «հարցախեղդ արեցին» նրանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 27-ին, ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն ու ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն անակնկալ այցելեցին Կոտայքի մարզի Աղվերանի «Արշալույս» ճամբար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հյուրերը դատարկաձեռն չէին եկել. նրանք երեխաների համար բերել էին ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման հատուկ խաղ-գրքեր, ինչպես նաև լուսարձակային ժապավեններ, որը երեխաները կարող են կրել մութ ժամերին փողոցն անցնելիս, ինչը հնարավորություն է տալիս վարորդին բավականին հեռավորության վրա տեսնել հետիոտնին։
Ճամբարի բակում երեխաները հյուրերից հետաքրքրվում էին, թե ինչ պետք է անի օրինապահ վարորդը, օրինապահ հետիոտնը, և ինչ չպետք է անեն, որպեսզի վթարներ տեղի չունենան։
Ե. Կարապետյանը, Ն. Սարգսյանը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանութան սպա Խաչիկ Սամվելյանը երեխաներին մանրամասն պատասխանեցին նրանց հուզող հարցերին։
Վերջում երեխաներն ու ճանապարհային ոստիկանության պետը, տեղակալը որպես բարի հուշ՝ լուսանկարվեցին։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գեղատեսիլ այս ճամբարում իրենց ամառային հանգիստն են անցկացնում ոստիկանության համակարգի ծառայողների 60-ից ավելի երեխաներ, որոնց մեծ մասը նաև մարզային ոստիկանության ծառայողների երեխաներն են և նրանք թե հանգիստը, և թե սնունդը ստանում են անվճար։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 319+
319+