211652_close_icon
views-count1965 դիտում article-date 09:49 08-02-2019

ՀՀ երեք նախագահներն էլ հարցաքննվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ երեք նախագահներն էլ հարցաքննվել են մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, պարզապես, տարբեր կարգավիճակներով: Երեկ ՀՔԾ-ն հարցաքննության էր հրավիրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ վկայի կարգավիճակով: Երկու անգամ որպես վկա հարցաքննվել է երրորդ նախագահ ՍերԺ Սարգսյանը, որ մարտի 1-ին զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը և այդ իրադարձությունների արդյունքում ստաձնեց երկրի ղեկավարի պաշտոնը: Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ին դեռ գործող նախագահն էր, արդեն մի քանի ամիս է՝ մեղադրյալի կարգավիճակով է, այս գործով մեղարյալներից միայն ինքն է կալանքի տակ, ավելին՝ երեկ էլ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու պաշտպանների բողոքը: Այսպիսով, կարելի է ակնկալել, որ մարտի 1-ի գործով նախաքննությունը կարող է օբյեկտիվ ընթացք ստանալ. ի վերջո, երեք նախագահներն էլ այս իրադարձությունների կողմ են եղել, պարզապես եղել են երկու տարբեր կողմերում: Ու տրամաբանությունը հուշում էր, որ այդ հարցաքննությունները պետք է կատարվեին դեռ տասը տարի առաջ: Այս տարիներին շատ է խոսվել նրանց հարցաքննելու անհրաժեշտության մասին. ի վերջո, նրանցից յուրաքանչյուրն էլ ասելիք ուներ հավանաբար: Նաև նրանցից յուրաքանչյուրը, հատկապես՝ 2008թ. իշխանության ղեկին եղածները, կարող են տալ կարևորագույն հարցերի պատասխանները, եթե անկեղծ լինեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր