211652_close_icon
views-count1748 դիտում article-date 11:34 08-02-2019

Կալանավորված անձը վիրահատվել է Պաշտպանի աջակցությամբ

Կալանավորված անձի դուստրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով աջակցել քրեակատարողական հիմնարկում գտնվող հոր պատշաճ բուժօգնությունը կազմակերպելու հարցում: Դիմումատուն Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հայրն ունի առողջական մի շարք խնդիրներ, ենթարկվել է վիրահատության, սակայն ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում նրա մոտ առաջացել է առողջական նոր խնդիր, որի պատճառները պարզելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել: Բարձրացված խնդրի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, գրություն է հասցեագրվել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: Արդյունքում, կալանավորված անձը տեղափոխվել է իր նախընտրած բժշկական կենտրոն, որտեղ էլ կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, վիրահատվել է: Հետվիրահատական շրջանն անցնելու համար նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Քրեակատարողական հիմնարկից Պաշտպանին տեղեկացրել են, որ անձը գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության տակ:

Նմանատիպ նյութեր