2839 դիտում
18:40 26-03-2018
Պաշտպանի աջակցությամբ կալանավորված անձը ենթարկվել է ատամի անվճար պրոթեզավորման
Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում իրականացնելու հարցում:
Դիմումատուի տեղեկացմամբ՝ ատամների մեծ մասի բացակայության պատճառով առաջացել են առողջական խնդիրներ:
Դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, սակայն քայլեր չեն ձեռնարկվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում կազմակերպելու ուղղությամբ:
Պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն: Արդյունքում՝ Քրեակատարողական վարչության միջնորդության հիման վրա Առողջապահության նախարարությունից ստացվել է ուղեգիր, և կալանավորված անձը ենթարկվել է ատամների անվճար պրոթեզավորման։
[b]ՄԻՊ[/b]
Նմանատիպ նյութեր
1745 դիտում
11:34 08-02-2019
Կալանավորված անձը վիրահատվել է Պաշտպանի աջակցությամբ
1322 դիտում
17:17 18-06-2019
Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»