1871 դիտում
13:32 08-02-2019
Զարուհի Բաթոյանի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը կուսումնասիրի «Ձորակ» կենտրոնում հայտնաբերված խախտումները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում խախտումներն ուսումնասիրելու և եզրակացություն տալու համար ձևավորվել է աշխատանքային խումբ:
Նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ աշխատանքային խումբը ձևավորվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեծածավալ փաստաթղթում առկա արժանահավատ փաստերի հիման վրա, որն ուղարկվել էր նաև ՀՀ գլխավոր դատախազություն։ Աշխատանքային խումբը գլխավորում է նախարարության վերլուծության և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Մուրադյանը։
Խմբին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել ՄԻՊ գրասենյակի պատրաստած տեղեկանքում ներկայացված թերություններն ու խախտումները և կարճ ժամկետներում համապատասխան եզրակացություն տալ՝ դրանք վերացնելու նպատակով։
«Նախարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հավատարիմ է լինելու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին և շնորհակալություն հայտնում Մարդու իրավունքների պաշտպանին բարեխիղճ աշխատանքի, նախարարության համակարգում գործող հաստատություններ պարբերական այցերի և մշտադիտարկման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
2776 դիտում
10:21 05-07-2019
Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կրքերը շիկացան Զարուհի Բաթոյանի հայտարարությունից հետո․ «Ժողովուրդ»
2708 դիտում
17:55 22-07-2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել է վարչական տույժ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»