1212 դիտում
13:44 08-02-2019
ԵՊԲՀ-ում անցկացվեց «Քաղցկեղով հիվանդ երեխաների սնուցման դերի և գնահատման» թեմայով դասընթաց Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովի շրջանակում
ԵՊԲՀ-ում Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովին նախորդող դասընթացները շարունակվում են: Այսօրվա դասընթացի գլխավոր խոսնակներն են՝ Հնդկաստանի ներկայացուցիչ մանկական արյունաբան, ուռուցքաբան Ամիթա Թրեհանը, Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանից՝ Էլենա Լադասը, Կանադայից՝ մանկաբուժության, պաթալոգիայի դասախոս Ռոլանդ Բարրը, Հնդկաստանից՝ դիետոլոգ Նենսի Սահնին: Դասընթացը ներառում է դասախոսություններ՝ «Քաղցկեղով հիվանդ երեխաների սնուցման դերի և գնահատման» թեմայով:
Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովի գլխավոր նիստերը կմեկնարկեն փետրվարի 9-ին և 10-ին: Մանկական ուռուցքաբանության բնագավառում Հայաստանն առաջին անգամ է կազմակերպում նման լայնածավալ գիտաժողով, որը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման համար:
Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովն անց է կացվում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ. համակազմակերպիչ են նաև աշխարհի խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոն՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն (ԱՄՆ) ու Բեյրութի ամերիկյան համալսարանը (Լիբանան):
Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից: Գիտաժողովին կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի ավելի քան 30 երկրներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
631 դիտում
18:04 09-11-2022
ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Արևելյան միջերկրածովյան պատժամիջոցները Թուրքիայի դեմ
Այս բաժնից
748 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար