211652_close_icon

Աջափնյակի թաղապետարանի հարևանությամբ առաջացած հսկայական փոսը պատուհաս է դարձել քաղաքացիների ու վարորդների համար. պատասխանատուն Մալաթիայի թաղապետարանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count12588 դիտում article-date 16:10 08-02-2019
Արդեն մի քանի օր է, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի հարևանությամբ գտնվող Արա Սարգսյան փողոցում հսկայական մարդաբոյ փոսը մի իսկական պատուհաս է դարձել բնակիչների ու վարորդների համար, մանավանդ մութ ժամին վարորդները, չնկատելով առաջացած հսկայական փոսը, ավտոմեքենայով «ողջագուրվում են փոսի հետ» և կրում նյութական վնաս։ Անգամ եղել են դեպքեր, որ մեքենան տեղափոխելու համար վարորդները քարշակի օգնությանն են դիմել։ Տարածքի վարչական շրջանի ղեկավարությունը, երևի, տեղյակ չի, որ իրենց «քթի տակ» հսկայական փոս է առաջացել, ու բնակիչները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Մեռանք դիմելով, որ խնդիրը լուծեն, սական ձայն բարբառո հանապատի», ստիպված ծառի ճյուղ ենք դրել, որ վարորդները մութն ընկնելու ժամանակ նկատեն փոսը»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր