Մահացել է Օստապ Բենդերի դերակատար, սիրված դերասան Սերգեյ Յուրսկին
Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսսովետի առաջատար դերասան Սերգեյ Յուրսկին. այս մասին հայտնում է TACC-ը:
Դերասանը 83 տարեկան էր, մահվան պատճառը չի նշվում։
«Այսօր առավոտյան մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրայի Յուրսկին»,- հայտնել է Մոսսովետի թատրոնի մամուլի ներկայացուցիչը։
Նշվում է, որ նա խաղացել է «Թագուհին», «Նպատակի ընտրություն», «Շկիդ հանրապետությունը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» և այլ ֆիլմերում։
Նրա ամենաանզուգական դերը Օստապ Բենդերի կերպարն էր «Ոսկե հորթը» ֆիլմում (1968)։