Մահացել է Բոռի դերակատար, հայտնի դերասան Անդրեյ Խարիտոնովը
60 տարեկան հասակում կյանքից հեռացլ է խորհրդային և ռուս հանրահայտ դերասան Անդրեյ Խարիտոնովը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ռեժիսոր Վիտալի Մանսկին:
«Այդպիսին է կյանքը… Ցավակցում եմ բոլորին, ովքեր նրան հիշում են ու սիրում»,- գրել է Մանսկին:
Դերասանի կինը՝ Օլգա Սմիրյագինան, նույնպես հավաստել է նրա մահը: Նա նշել է, որ Խարիտոնովին կհուղարկավորեն Կիևում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խարիտոնովը պայքարում է ուռուցքաբանական հիվանդության դեմ։ Խարիտոնովի ամենահայտնի դերը դարձել է Արթուր Բերտոնը՝ «Բոռը» ֆիլմում: Նա նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սև կեռնեխների» գաղտնիքը», «Անտեսանելի մարդը», «Նռնագույն կղզիներում» կինոնկարները: