211652_close_icon
views-count9513 դիտում article-date 21:29 08-02-2019

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում խիստ հսկողության տակ է. նրան հետազոտում են

Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ են տեղափոխել ծառայողական ավտոմեքենայով՝ բժշկի և կալանավայրի պահակախմբի ուղեկցությամբ։ Այս մասին [url=https://news.am/arm/news/495367.html]NEWS.am[/url]-ին ասաց «Նաիրի» ԲԿ–ի տնօրեն Անատոլի Գնունին։ «Բավականին մեծ անձնակազմով եկել են, կազմակերպել են հսկողությունը»,- ասաց նա՝ նշելով, որ Գրիգորյանը գտնվում է հիվանդասենյակում։ Նա հայտնեց, որ Գրիգորյանը բուժկենտրոնում հետազոտության է ենթարկվում. «Մենք կհստակեցնենք ախտորոշումը և ըստ հետազոտությունների տվյալների՝ կասենք, թե հետագայում ինչ բուժման կարիք ունի, և ի՞նչ պայմաններում պետք է կազմակերպել բուժումը։ Ըստ այդմ՝ պարզ կլինի՝ նրան կցանկանան տեղափոխել կալանավայր, կալանավայրի հիվանդանոց կամ այլ որոշում կկայացնեն»,- ասաց նա։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/495367.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր