211652_close_icon
views-count1163 դիտում article-date 12:03 09-02-2019

Լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում.Նիկոլ Փաշինյան

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով եւ հայտնվել 19-րդ հորիզոնականում: Այս մասին ֆեյսբուքի պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում: Նշված ցուցանիշը կարեւորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է»,-նշված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր