2999 դիտում
21:59 10-02-2019
Լևոն Գալստյան. Նոր կառավարությունը պետք է հասկանա, թե ովքեր են իրենց կադրերը
Ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Գալստյանն իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=2174950305861691&set=a.1036936762996390&type=3&theater]էջում[/url] գրել է.
«Արդեն երեք օր է Վայոց ձորում ստորագրահավաք ենք անում մետաղական հանքարդյունաբերության դեմ։ Հարյուրավոր տների դուռ ենք թակել այս օրերին, և եթե դրանց հետևում մարդիկ են եղել, ապա մոտ 80 տոկոսը դեմ են արտահայտվել։
Մնացած 20 տոկոսը հիմնականում չի ուզել կարծիք հայտնի, և շատ փոքր մասն է միայն, որ ասում է թող լինեն հանքերը՝ մարդիկ գործ կունենան։
Հա, ինչո՞ւ գրեցի։ Պարզվում է, որ մարզպետարանից որոշ մարդիկ փորձում են ազդել այն տեղացիների վրա՝ ովքեր ակտիվ են ստորագրահավաքի պրոցեսում, և նույնիսկ հետևում են թե Ֆեյսբուքում ինչ հրապարակումներ են հավանել ու տարածել տեղացիները։
Հեղափոխությունն առաջին հերթին ուղեղներում պետք է լինի, հետո նոր երևի կյանքում։
Իսկ համայնքի կարծիքը զորավոր է ու դրա դեմ խաղ չկա։ Որքան էլ փորձես հին մեթոդները կիրառել՝ մեկ է, մի օր պայթելու է։
ՀՀ նոր կառավարությունը պետք է հասկանա, թե ովքեր են իրենց կադրերն ու ինչ արժեքներ են կրում
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
712 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»