2577 դիտում
23:56 10-02-2019
2018թ-ին ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 10․5 տոկոսով. Արտակ Մանուկյան
ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՎԿ-ի տվյալներով 2018թ-ին ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 10․5 տոկոսով։ Այնուհանդերձ մեր հիմնական խնդիրը պետք է լինի, ոչ միայն քանակական աճը, այլ մեկ զբոսաշրջիկից գեներացվող միջին եկամտի աճը, ինչի համար առանցքային է օրինակ մեկ զբոսաշրջիկի ՀՀ-ում մնալու միջին տևողության աճը, նրան ավելի մեծ հավելյալ արժեքով ծառայությունների մատուցումը և այլն։
Միաժամանակ պետք է նշել, որ 2018թ 5․8 տոկոս աճ է գրանցվել այն պարագայում, երբ նվազել է արտերկրից ՀՀ իրականացվող փոխանցումների զուտ ներհոսքը (ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների տարբերությունը)։
2017թ զուտ ներհոսքը կազմել էր 767 մլն դոլար, իսկ 2018թ՝ 597 մլն դոլար։
Պետք է նշել, որ շուրջ 170 մլն դոլարի զուտ ներհոսքի մասով անկումը մեծամասամբ պայմանավորված է ՌԴ-ից փոխանցումների անկմամբ՝ 2017թ համեմատ զուտ ներհոսքը նվազել է շուրջ 110 մլն դոլարով», նշել է պատգամավորը։
Նմանատիպ նյութեր
1439 դիտում
11:53 26-12-2018
Զբոսաշրջիկների թիվն այս տարի աճել է 8,8 տոկոսով
1201 դիտում
21:00 07-04-2023
2023-ի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 35 տոկոսով
1765 դիտում
15:21 11-07-2015
Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է
Այս բաժնից
1003 դիտում
21:49 18-11-2024
Ադրբեջանն ավերել է օկուպացված Արցախի Տանձատափ եկեղեցին
790 դիտում
21:37 18-11-2024
Գառնիում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ