1153 դիտում
16:21 11-02-2019
Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահի հետ. անդրադարձ է կատարվել երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցությանը
Փետրվարի 8-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու հետ (Stanisław Karczewski): Սենատի նախագահը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթեց գործունեության մեջ` պատրաստակամություն հայտնելով աջակցել դեսպանին։
Դեսպան Մկրտչյանը, անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը, վստահություն հայտնեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախորդ տարվա արտահերթ ընտրություններից հետո այն ձեռք կբերի նոր դրական որակ և կնպաստի հարաբերությունների զարգացմանը:
Կարևորելով ԵՄ և ՀՀ միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը՝ ՀՀ դեսպանը նշանակալից համարեց այն հանգամանքը, որ Լեհաստանի խորհրդարանի ստորին և վերին պալատներն առաջիններից են եղել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը պատշաճ ժամկետներում ավարտին հասցնելու գործում։
Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկին, ընդգծելով միջազգային հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը, հույս հայտնեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կշարունակեն ակտիվ գործունեություն ծավալել նաև երկու երկրների խորհրդարանների պատգամավորական բարեկամության խմբերը։ Նա միաժամանակ ընդգծեց Հայաստանի և Լեհաստանի միջև խորհրդարանական փոխայցելությունների կարևորությունը:
Մարշալեկ Կարչևսկին և դեսպան Մկրտչյանն անդրադարձան վերջին տարիների հոբելյանական իրադարձություններին, Լեհաստանի հայ համայնքի 650-ամյա հոբելյանին Լեհաստանի իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքին, երկու երկրների անկախության 100-ամյակների շրջանակներում իրականացված միջոցառումներին։
Զրուցակիցներն անդրադարձան ընթացիկ տարում Եվրոպական խորհրդարանի և Լեհաստանի խորհրդարանի ընտրություններին նախապատրաստմանը, երկկողմ հարաբերությունների քաղաքական և տնտեսական արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովմանը և զարգացման հեռանկարներին։ Մտքեր փոխանակվեցին նաև արտերկրում բնակվող հայ և լեհ համայնքային զարգացումներին:
Նմանատիպ նյութեր
892 դիտում
10:27 24-05-2024
Անդրադարձ է կատարվել դպրոցական կրթության ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցությանը
1198 դիտում
22:30 30-11-2023
Նիդերլանդների փոխդեսպանի հետ անդրադարձ է կատարվել արդարադատության ոլորտի հետագա համագործակցությանը
Այս բաժնից
592 դիտում
20:00 22-10-2024
Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը․ հայտարարություն
589 դիտում
19:48 22-10-2024
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները
619 դիտում
19:35 22-10-2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին