1681 դիտում
10:31 12-02-2019
Փաշինյանը անձամբ է հետևում մամուլին. «լյապեր» շատ են լինում․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» տեղեկություններով՝ իշխանությունների մոտ միտում է նկատվում հատկապես լրատվականների և սոցցանցերի հրապարակումները «կառավարելի» դարձնելու հարցում:
Բան այն է, որ ներիշխանական խնդիրների մասին վարչապետը իմանում է ոչ միայն այն անձանցից, որոնք շշնջում են իր ականջին կամ ի պաշտոնե զեկուցում են տեղեկատվական հոսքերի մասին, այլև անձամբ է տեղեկություններ հավաքում մամուլից և, որպես ակտիվ օգտատեր, սոցիալական ցանցերից:
Ըստ մեր աղբյուրների, եթե սոցցանցերի հարցը իշխանական «սպասարկողներն» ու ֆեյքերը կարողանում են մի կերպ «փակել» և վարչապետ Փաշինյանին հասցնել համեմատաբար «զտված» տեղեկատվություն՝ առաջարկելով մաքրել այս կամ այն ինֆորմացիան, ապա կայքերի և թերթերի հարցում, այսպես կոչված, «լյապեր» շատ են լինում:
Փաշինյանն առանձին թերթեր անձամբ է կարդում՝ չվստահելով զեկուցողներին և չսպասելով մոնիտորինգին ու դրանից բխող վերլուծություններին: Թերևս այդ է նաև պատճառը, որ իշխանական և իշխանամերձ շրջանակները ակտիվորեն սկսել են լրատվականներ բացել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2598 դիտում
09:47 15-03-2019
ԱԱԽ քարտուղարը «լյապեր» է տալիս. Ինչ են զգուշացրել Արմեն Գրիգորյանին. «Փաստ»
2641 դիտում
14:26 01-11-2018
Էդ ո՞նց ա լինում, որ միշտ նախկին իշխանությունները վատն են լինում, իսկ դուք ոչ․..Մենուա Հարությունյան
919 դիտում
16:27 03-04-2024
«Իրավաբանը հին չի լինում, պոլի փետն է հին լինում». Գեւորգ Պետրոսյանը՝ ԵՊՀ-ում
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2323 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»