2598 դիտում
09:47 15-03-2019
ԱԱԽ քարտուղարը «լյապեր» է տալիս. Ինչ են զգուշացրել Արմեն Գրիգորյանին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բավականին տարօրինակ հայտարարություն է արել՝ կապված վերջին շրջանում պարբերաբար շեշտվող «հասարակություններին խաղաղության պատրաստելու» գաղափարի վերաբերյալ։
Մեկնաբանելով Փաշինյանի այն թեզը, թե Երևանը պետք է մասնակցի նաև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելուն, Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության։ Սա առաջացրել է քաղաքագետների, քաղաքական դաշտի խաղացողների և ընդհանրապես հասարակության սթափ դատող մասի տարակուսանքը:
Հատկանշական է, որ Գրիգորյանը Արցախյան հարցի հետ կապված բավականին հաճախ է «լյապեր» տալիս և անհասկանալի ու բավականին ռիսկային մեկնաբանություններ ու արտահայտություններ է անում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս առիթով վարչապետի աշխատակազմից նրան զգուշացրել են, որ Արցախի հետ կապված գնահատականներ ու մեկնաբանություններ այլևս չհնչեցնի: Թերթն արդեն իր հրապարակումներից մեկում նշել էր, որ իշխանության «սորոսական» թևի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի նկատմամբ այդքան էլ բարեհաճ չեն, և նա Դավիթ Սանասարյանից հետո երկրորդ ռիսկայիներից է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
10:31 12-02-2019
Փաշինյանը անձամբ է հետևում մամուլին. «լյապեր» շատ են լինում․ «Փաստ»
1156 դիտում
18:42 08-01-2025
Իրանի ԱԱԽ քարտուղարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2314 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»