211652_close_icon
views-count6763 դիտում article-date 09:23 14-02-2019

Քրիստոնյա աշխարհում նշում են Սուրբ Վալենտինի օրը

Փետրվարի 14-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրը։ Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրը գոյություն ունի արդեն ավելի քան 16 դար, սակայն սիրո տոները հայտնի են ավելի վաղ՝ հեթանոսական մշակույթների ժամանակներից։ Հռոմեացիները փետրվարի կեսին կազմակերպել են Lupercalia՝ սիրո աստվածուհի Juno Februata-ի պատվին։ Սուրբ Վալենտինի օրվա պատմությունը սկսվում է 5-րդ դարից։ Հռոմի կայսր Կլավդիոս 2-րդն արգելում է զինվորներին ամուսնանալ ծառայության ընթացքում։ Սակայն Վալենտին անունով քահանան էր՝ հռոմեական Տերնի քաղաքից գաղտնի պսակադրում էր լեգեոներներին իրենց սիրեցյալների հետ։ Նա օգնում էր սիրային նամակներ գրել և լեգեոներների անունից ծաղիկներ տանել նրանց սիրելիներին։ Այդ մասին իմանալով,՝ կայսրը պատժում է քահանային։ Վալենտինը մահվան է դատապարտվում։ Բանտում Վալենտինը սիրահարվում է բանտապետի դստերը։ Մահապատժից մեկ օր առաջ Վալենտինը սիրային նամակ է գրում իր սրտի տիրուհուն՝ ստորագրելով «Քո Վալենտին»։ Այն կարդացվել է նրա մահվանից հետո։ Հետագայում, որպես քրիստոնեական նահատակ, Վալենտինը սրբերի շարքն է դասվել կաթոլիկ եկեղեցու կողմից, իսկ 469թ․ Հռոմի պապ Հելիուսը փետրվարի 14-ը հայտարարել է Սուրբ Վալենտինի օր։ Այս օրը սիրելի կանանց ծաղիկներ և սիրային բացիկներ են նվիրում։

Նմանատիպ նյութեր