2156 դիտում
11:11 14-02-2019
Արմեն Սարգսյանի ակտիվությունը միջազգային ասպարեզում մի տեսակ կասկածելի է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի վերջերս ցուցաբերած ակտիվությունը հատկապես միջազգային ասպարեզում մի տեսակ կասկածելի է: Նա հունվարին աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրությունում էր, հետո՝ Ֆրանսիայում, հիմա էլ պատրաստվում է մեկել Գերմանիա, որտեղ մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Նախագահականի հաղորդագրության համաձայն` «Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոնք արտացոլում են տվյալ ոլորտի արդի մարտահրավերները»: Հատկանշական է, որ նախորդ տարիներին ևս Մյունխենի անվտանգության համաժողովին Հայաստանը մասնակցել է նախագահի մակարդակով. Սերժ Սարգսյանը պարտաճանաչ մեկնում էր այդ միջոցառմանը:
Սակայն այն ժամանակ Ս. Սարգսյանի ներկայությունը միանգամայն հասկանալի էր. Սահմանադրությամբ նա ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն էր, երկրի անվտանգության երաշխավորը: Սակայն նոր սահմանադրության համաձայն` նախագահը պաշտպանության ու անվտանգության բնագավառում լիազորություններ չունի, նրա պաշտոնը խորհրդանշական է, իսկ համապատասխան ոլորտներում լիազորությունները վերապահված են վարչապետին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1799 դիտում
09:54 25-02-2016
Կա տեսակ և կա տեսակ. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1057 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»