800 դիտում
12:49 14-02-2019
ՊԵԿ ձեռքբերումները ՏՏ ոլորտում դիտարկվել են ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ հանդիպմանը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ: Տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեի առաքելությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՊԵԿ ձեռքբերումները՝ շեշտադրելով ՀՀ–ում հարկ վճարողների համար կանխատեսելի և համահավասար հարկային համակարգի ներդրման ու բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման կարևորությունը:
ՊԵԿ նախագահի տեղակալը անդրադարձել է նաև հանրության համար մատչելի էլեկտրոնային ծառայությունների մատուցման և վերլուծական գործիքների ու կարողությունների հիման վրա որոշումների կայացման համակարգի ներդրմանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՊԵԿ-ի առաջիկա նախաձեռնությունները:
Նմանատիպ նյութեր
891 դիտում
23:25 16-01-2023
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը
Այս բաժնից
2809 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3958 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին