2749 դիտում
13:37 14-02-2019
Կիևում նշել են հայկական Տեառնընդառաջի տոնը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Տեառնընդառաջի տոնը նշել են ընդարձակ ծրագրով, միջոցառումների ցանկում են՝ նկարչուհի Եկատերինա Դաննիկ-Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը, հյուրասիրություն և ժողովրդական երաժշտություն: Այս մասին հայտնում է [url=http://ua-report.info/news/kiewowm_nshel_en_haykakan_tearnyndaraji_tony/2019-02-14-2118#.XGUwl-j7TIU]ua-report.info[/url]-ն:
Տոնակատարությանը մասնակցել է Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի Հայերի միության, Կիևի հայկական համայնքի, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան եւ հոգեւորականության ներկայացուցիչներ:
Ավանդույթի համաձայն, որը ծագում է մինչքրիստոնեական դարաշրջանից, օրհնված մոմով վառվում է խարույկը, որը խորհրդանշում է Քրիստոսի փրկող լույսը: Այս տարի Կիևում խարույկը վառել են Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Եկեղեցական արարողության ավարտից հետո նորանշանակ դեսպանը դիմել է հայկական համայնքի ներկայացուցիչներին:
Նմանատիպ նյութեր
3769 դիտում
14:28 09-09-2018
Կիևում նշել են Ուկրաինայի հնագույն հայկական եկեղեցիներից մեկի տոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1819 դիտում
22:10 08-09-2020
Կիևում նշել են Ուկրաինայի հայկական հնագույն եկեղեցիներից մեկի տոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1376 դիտում
14:33 15-02-2015
Տեառնընդառաջի տոնը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. լուսանկարներ
Այս բաժնից
949 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
931 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1393 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև