211652_close_icon
views-count1188 դիտում article-date 20:20 14-02-2019

ԵՊԲՀ-ում մեկնարկել է «Հնարավորությունների հետքերով…» խորագիրը կրող միջոցառումների շարքը

ԵՊԲՀ-ում փերտրվարի 13-ին իր խոստումնալից մեկնարկը տվեց Երիտասարդ հետազոտողների միության «Հնարավորությունների հետքերով…» խորագիրը կրող միջոցառումների շարքը, որը միտված է բացահայտելու երիտասարդներին տրվող հնարավորությունները, ինչպես նաև նշագծելու դրանցից առավել արդյունավետ օգտվելու ուղիները: Երիտասարդներին բազում հնարավորությունների առաջարկներով հանդես եկան ՖԱՍՏ հիմնադրամի ներկայացուցիչներ Արմինե Պետրոսյանը և Հովակիմ Զաքարյանը՝ ներկայացրեցնելով նոր «ASCENT» նախագիծը, որը նոր կամուրջ է մտքից դեպի բիզնես արդյունք: Այնուհետև ԵՀՄ-ի անդամների՝ ԵՀՄ նախագահ, Ալերգոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանի և ԼՕՌ օրդինատոր Գայանե այվազյանի կողմից ներկայացվեցին հաջողված կլինիկական դեպք նկարագրելու «գաղտնիքները», իսկ ԵՀՄ անդամ Աննա Ավագյանի ներկայացմամբ ԵՀՄ-ն բացահայտվեց որպես հնարավորությունների մի նոր հարթակ, որը փորձում է ավելի խորացնել և տարածել գիտությունը Հայաստանում: Օրվա կարևորագույն քայլերից մեկը դեպի գիտություն հայտարարված մրցույթն է՝ Կլինիկական դեպքի ներկայացում, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով ԵՀՄ-ի ֆեյսբուքյան էջին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր